Մոսկվայում պայթյունի սպառնալիքների մասին անանուն զանգերի շարքը առնվազն 15 հազար մարդու տարհանման պատճառ է դարձել

20:25   13 Սեպտեմբեր 2017    209

Մոսկվայում պայթյունի սպառնալիքների մասին անանուն զանգերի պատճառով առնվազն 15 հազար մարդ է տարհանվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով աղբյուրին 20 հազար մարդ է տարհանվել։

«Մոսկվա» գործակալության համաձայն՝ տարհանվածների թիվը 30 հազար է։

22 առեւտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի մասին զանգեր են ստացվել։ Ոստիկանությունը նաեւ Կարմիր հրապարակում ռումբի մասին է զանգ ստացել․ այնտեղից 300 մարդ է տարհանվել։

Սպառնալիքի պատճառով տարհանվել են նաեւ Յարոսլավլի, Կիեւյան եւ Կուրսկյան կայարանները։ Հաղորդագրություններ են ստացվել, որ ռումբեր են տեղադրված նաեւ որոշ համալսարաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները