Պեկինում հարյուրավոր «պառկած ոստիկաններ» են տեղադրվել 1 կմ երկարությամբ փողոցում

20:49   13 Սեպտեմբեր 2017    236

Չինաստանի մայրաքաղաքում արագության սահմանափակման համար նախատեսված հարյուրավոր արհեստական անհարթություններով փողոց է հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պեկինի հարավ-արևմուտքի Ֆենթայ շրջանում նկարահանված տեսանյութը պատկերում է փողոցի 1 կմ երկարությամբ ձգվող հատվածում ամեն կես մետրը մեկ տեղադրված «պառկած ոստիկաններին»:

Բեռնատարները, ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտները՝ երթևեկությունը վերածելով մրցույթի: Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչու են այդքան շատ արագության սահմանափակիչներ տեղադրվել մեկ փողոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները