Նյու Յորքում հանդիպել են ՌԴ և Չինաստանի արտգործնախարարները

09:22   19 Սեպտեմբեր 2017    385

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են, որ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ, բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա, ասվում է այդ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ: 

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով ԿԺԴՀ-ի և Սիրիայի շուրջ իրավիճակների վրա: Հաստատվել է այն ընդհանուր մոտեցումը, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ, քաղաքական-բանակցային ճանապարհով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   ՌԴ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները