Շարունակվում է թշնամու սաբոտաժը

10:33   19 Սեպտեմբեր 2017    506

Հայաստանի Զինված ուժերը օրվա ընթացքում ճակատի տարբեր ուղղություններում հրադադարը խոշոր տրամաչափի գնդացիրներից օգտագործելով խախտել են 125 անգամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության Նոյամբերյանի շրջանի Դովեխ, Շավարշավան գյուղերում եւ անանուն բարձունքներում գտնվող դիրքերից գնդակոծվել են Գազախի շրջանի Գայմագլը, Ֆերեհլի գյուղերում եւ անանուն բարձունքներում, Բերդի շրջանի Մոսեսգեխ, Չինարի եւ Այգեձոր գյուղերում գտնվող դիրքերից Թովուզի շրջանի Ալիբեյլի, Աղդամ, Կոխանեբի, Ասրիկ Չիրդախան, Մունջուգլու գյուղերում, Կրասնոսելսկի շրջանում անանուն բարձունքներում գտնվող դիրքերից Գեդեբեյի շրջանի Գոյալի, Զամանլի գյուղերում եւ անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանական Զինված ուժերի դիրքերը գնդակոծվել են՝ օկուպացման տակ գտնվող Թար-Թարի շրջանի Գոյարխ, Չիլաբուրդ, Աղդամի շրջանի Բաշ Գերվենդ, Ջեվահիրլի, Գարագաշլը, Շիրվանլը, Կենգերլի, Սարիջալի, Նովրուզլու, Մարզիլի, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Աշաղը Վեյսելլի, Գոբու Դիղալարդա, Գերվենդ, Գարախանբեյլի, Գորգան, Կյուրդլար, Հորադիզ, Ջեբրայիլի շրջանի Նուզգար եւ Մեհդիլի գյուղերը մոտակայքում, նաեւ Գոյ-Գոլի, Գորանբոյի, Թար-Թարի, Աղդամի, Խոջավենդի եւ Ֆիզուլիի շրջաններում անանուն բարձունքներում գտնվող դիրքերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները