Պակիստանի Օդային ուժերի հրամանատարը ժամանում է Բաքու

11:47   19 Սեպտեմբեր 2017    620

Այսօր Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիոն մարշալ Սուհհիլ Ամանը այցելում է Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թրենդ-ին, այցի ընթացքում կողմերը կքննարկեն Բաքվի եւ Իսլամաբադի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Այցի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն երկու երկրների ռազմական ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Պակիստանի հրամանատարի այցը կտեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Բաքու   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները