Կարապետյանի թիրախում են հայտնվել Գասպարյանն ու Սարգսյանը

11:03   20 Սեպտեմբեր 2017    479

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը:

Կարապետյանն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մեծ ֆինանսական միջոցների ներգրավմամբ իր աջակիցների շարքերը համալրել է տպագիր մամուլի մի քանի պարբերականներով, որոնք մեծ պատրաստակամությամբ կատարում են «սեւ PR»-ի իրենց գործառույթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները