Հրվ. Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ է տվել

18:50   20 Սեպտեմբեր 2017    146

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters -ին, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) երաշխավորել է, որ 2018 թվականի Խաղերը ամենաբարձր մակարդակով կանցկացվեն անվտանգության տեսանկյունից, չնայած Կորեական թերակղզու իրադրության սրմանը:

«Մենք լավ ենք հասկանում, որ ՄՕԿ-ում եւ ամբողջ աշխարհում խնդիրներ են առաջանում Կորեական թերակղզու իրադրության պատճառով: Օլիմպիադայի հաջող անցկացումը թույլ կտա վերացնել անվտանգության հետ կապված անհանգստությունը եւ կցուցադրի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է Մուն Չժե Ինը ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

2018 թվականի Օլիմպիադան տեղի կունենա Փենչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա   Օլիմպիադա-2018  


Վերնագիրի այլ պիտակները