ԱՄՆ-ն կխստացնի երկրորդ անգամ վիզա տրամադրելու կարգը

17:35   20 Սեպտեմբեր 2017    331

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The New York Times-ին, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանձնարարել է խստացնել երկիր գալու նպատակը կեղծած արտասահմանցիներին երկրորդ անգամ վիզա տրամադրելու կարգը:

Նշվում է, որ պետդեպարտամենտը հետևելու է, թե որքանով է արտասահմանցու այցի ընթացքը համապատասխանում նախապես նրա նշածին:

Եթե պարզվի, որ տվյալ անձը աշխատանքի է տեղավորվել կամ ամուսնացել է ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձի հետ և նախապես այդ մասին չի հայտնել ԱՄՆ դեսպանատանը, կհամարվի, որ նա մտածված ստել է: Դա կբարդացնի երկրորդ անգամ վվիզա ստանալու գործընթացը կամ պարզապես կմերժվի:
Նոր կարգը չի վերաբերի այն 38 երկրներին, որոնց քաղաքացիներին ԱՄՆ այցելելուի համար վիզա պետք չէ: Միայն 2016 թ»-ին ամերիկյան իշխանություններն ավելի քան 10 միլիոն վիզա են տրամադրել:

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները