Ավստրալիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին

19:44   20 Սեպտեմբեր 2017    178

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Մարկ Մերդոկը հայտարարել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին:

«Չնայած այն ամենին, ինչ արվում է, և լավ աշխատանքին, որն իրականացնում են իրավապահ մարմինները և հետախուզությունը՝ չցանկանալով առաջացնել հասարակությունում անտեղի վախ, դա տեղի կունենա»,- ասել է Մերդոկը, որը գլխավորում է հակաահաբեկչական բաժինը:

Ոսիկանի խոսքով՝ վտանգ են ներկայացնում միայնակ գործող անձինք կամ խմբերը, որոնց մասին իշխանություններին հայտնի չէ:

«Մենք կարող ենք լուծել խնդիրը, որի մասին մենք գիտենք: Բայց վտանգը հենց նրա մեջ է, ինչ մենք չգիտենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 30-ին հայտարարել են Սիդնեյից ԱՄԷ թռչող ինքնաթիռում ահաբեկչություն կանխելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Սիդնեյ  


Վերնագիրի այլ պիտակները