Մորգան Ֆրիմանը կոչ է արել պայքարել Ռուսաստանի դեմ

17:53   20 Սեպտեմբեր 2017    116

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RT-ին, Ամերիկացի դերասան մորգան Ֆրիմանը նկարահանվել է քաղաքական տեսանյութում, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատմել 2016 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության մասին:

Ինչպես նշվում է «Breitbart»-ի նյութում՝ «Ռուսաստանի դեմ հետաքննության կոմիտե» անվանումով տեսանյութը նկարահանվել է Ռոբ Ռայների և «The Atlantic»-ի ավագ խմբագիր Դևիդ Ֆրումի նախաձեռնությամբ « Պետք է, որպեսզի մեր նախագահը ուղիղ դիմի մեզ և բացահայտի ճշմարտությունը:

Պետք է, որպեսզի նա Օվալաձև սենյակի աթոռին նստի և ասի. «Թանկագին ամերիկացիներ, վերջին ընտրությունների ժամանակ մենք ռուսական կառավարությայն կողմից հարձակման ենք ենթարկվել: Ես կոնգրեսին և մեր հատուկ ծառայություններին կոչ եմ արել անել հնարավորը մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար»,- ասել է Ֆրիմենը: Դերասանի խոսքով՝ «ազատ աշխարհը հույս է դրել» ԱՄՆ-ի առաջնորդության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրիման   Ռուսաստան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները