Հեյլի. ՄԱԿ-ում Թրամփի ելույթը չի նշանակում, որ ԱՄՆ–ը կհրաժարվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից

20:21   20 Սեպտեմբեր 2017    269

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանության չի արժանացնում Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ–ը հրաժարվում է պայմանագրից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին` խոսելով ՄԱԿ-ում Թրամփի ելույթի մասին':

«Սա հստակ նշան է, որ նա դժգոհ է համաձայնագրից, բայց դա չի վկայում այն մասին, որ Թրամփը մտադիր է դուրս գալ համաձայանգրից», - CBS News –ին տված հարցազրույցում ասել է Հեյլը։

Եթե Թրամփը հոկտեմբերին չհաստատի, որ Իրանը հետևում է համաձայնագրին, ԱՄՆ Կոնգրեսը կունենա 60 օր, որպեսզի որոշի, թե արդյոք անհրաժեշտ է նորից պատժամիջոցներ կիրառել, որոնք կասեցվել էին Իրանի եւ «վեցնյակի» համաձայնության արդյունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները