ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է փայտը ձեռքին տղամարդու վրա

20:34   20 Սեպտեմբեր 2017    352

ԱՄՆ Օկլահոմայի նահանգում ոստիկանը կրակել եւ սպանել է փայտը ձեռքին տղամարդուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոստիկանների խոսքով՝ իրենք հաղորդում են ստացել, որ շրջաններից մեկում վթար է տեղի ունեցել, սակայն վարորդը դիմել է փախուստի։

Ավտոմեքենան գրեթե անմիջապես հայտնաբերվել է, կասկածյալը կանգնած է եղել մեքենայի կողքին: Ոստիկանները մոտեցել են ամերիկացուն, ում ձեռքին փայտ է եղել:

Ոստիկաններից մեկը էլեկտրոշոկեր է կիրառել, մյուսը՝ կրակ բացել կասկածյալի ուղղությամբ։ Պարբերականը հաղորդում է, որ տղամարդը տեղում մահացել է։ Կրակ բացած ոստիկանին ուղարկել են վարչական արձակուրդի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները