Իտալիայում ոստիկանությունը 50 մաֆիոզի է ձերբակալել

22:51   20 Սեպտեմբեր 2017    139

Իտալիայի հարավում 50 մարդ է ձերբակալվել երկրի հզորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտայի» դեմ պայքարի շրջանակներում իրականացված արշավի արդյունքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով կարաբիներներին, կալանավորվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպված համագործակցության, սպանությունների, թմրանյութերի և զենքի պահպանման և վաճառքի մեջ:

Մեղադրական կետերից մեկը վերաբերում է «կորոնայի» նախկին անդամներից մեկի որդու սպանությանը, որոնք համաձայնել էին համագործակցել ոստիկանության հետ:

Ոստիկանական արշավն իրականացվել է դեռևս դեկտեմբերին սկսված հետաքննության շրջանակներում:

Իտալիայում 4 հիմնական հանցավոր խմբավորում է գործում. Սիցիլիայում «Կոզա նոստրան» է, Կալաբրիա շրջանում՝ «Նգրանգետան», Նեապոլում՝ «Կամորան» և Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա    


Վերնագիրի այլ պիտակները