Ռոհանին ակնարկել է, որ Թրամփը քաղաքականության աշխարհում «վտարակ-նորեկ» է

21:26   20 Սեպտեմբեր 2017    121

Իրանն առաջինը չի խախտի իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը, սակայն վճռականորեն կարձագանքի մյուս մասնակիցների կողմից դրա խախտմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ շատ ցավալի կլիներ, եթե համաձայնագիրը ոչնչացվեր քաղաքականության աշխարհի «նորեկ- վտարակների» կողմից։ «Աշխարհը կզրկվի մեծ հնարավորությունից։ Խախտելով իր միջազգային պարտավորությունները՝ ԱՄՆ նոր վարչակազմը խախտում է իր սեփական հեղինակությունն ու խաթարում իր հանդեպ միջազգային վստահությունը»։

«Երեկ հնչած մեծամիտ, անհեթեթ ու ատելությամբ լի հռետորաբանությունը, որը հեղեղված է ծիծաղելի ու անհիմն մեղադրանքներով, չի համապատասխանում ՄԱԿ-ին, որը ստեղծվել է ազգերի միջեւ խաղաղություն ու հարգանք պահպանելու համար ու հակասում է ՄԱԿ-ի հանդեպ ազգերի պահանջներին՝ միավորել կառավարությունները հանուն ահաբեկության ու պատերազմի դեմ պայքարի»,- ասել է Ռոհանին՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի մասին։

«Ես կցանկանայի շեշտել, որ Իրանի պաշտպանական հնարավորությունները՝ այդ թվոււմ հրթիռները, բացառապես պաշտպանական միջոցներ են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն աջակցելու ու ոչ իրատեսական հավակնողների արկածախնդիր միտումները կանխելու համար»,- նշել է Ռոհանին։

«ԱՄՆ կառավարությունը պետք է իր քաղաքացիներին բացատրի, թե Ամերիկայի ու մեր տարածաշրջանի բնակչության միլիարդավոր դոլարները ծախսելով՝ ինչու է խաղաղությանն ու կայունությանը նպաստելու փոխարեն միայն պատերազմ, աղքատություն, ահաբեկության ու ծայրահեղականության աճ բերել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները