Իտալական ընկերությունը ամբողջությամբ թղթից պատրաստել է «Գահերի խաղը» սերիալի թագավորական ապարանքի կրկնօրինակը

21:44   20 Սեպտեմբեր 2017    139

Նոթատետրեր արտադրող իտալական Moleskine ընկերությունը պատրաստել է «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի թագավորության մայրաքաղաք Վեստերոսի թղթե կրկնօրինակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության մասնագետները 7600 թղթե կտրվածքներ են օգտագործել, սակայն աշխատանքը սկսել են նկարչությունից՝ ուրվագծելով քաղաք-միջնաբերդի յուրաքանչյուր կառույցը:

Այնուհետև անիմացիոն ընկերության օգնությամբ կառուցել են բոլոր կառույցների թղթե կրկնօրինակները: Նրանք զգուշությամբ կառուցել են յուրաքնաչյուր պտտվող անիվ, ճանապարհ կամ այլ սարքավորումներ:

Նրանց ստեղծագործությունը ոչ միայն կրկնօրինակում է ամրոցների տեսքը, այլև շարժումներն ու աշտարակների ինքնուրույն բարձրացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները