Թերեզա Մեյն ավելի վճռական քայլերի կոչ է անում

09:40   21 Սեպտեմբեր 2017    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AP-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում ավելի վճռական քայլերի դիմել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զինանոցի ավելացումը զսպելու համար։

Ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում՝ նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շարունակում է մարտահրավեր նետել, սադրել միջազգային համայնքին ու սպառնալ հարեւաններին»։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը «պետք է պատրաստ լինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները», որպեսզի ստիպի Կիմ Չեն Ընին փոխել իր ուղին։ Մեյը նշել է, որ կանոններին հետեւելու՝ միջազգային հանրության վճռականությունն ավելի ուժեղ է, քան դրանք խախտելու՝ Հյուսիսային Կորեայի վճռականությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Բրիտանիա   Հյուսիսային-Կորեա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները