ԱՄՆ նախագահն ու Կատարի էմիրը քննարկել են Դոհայի ճգնաժամը

09:44   21 Սեպտեմբեր 2017    306

Երկկողմանի համագործակցության ամրապնդման ու Մերձավոր արեւելքում անվտանգության, կայունության եւ բարգավաճման ապահովման ուղիներն են քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին՝ ՄԱԿ ԳԱ շրջանակում իրենց հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Սպիտակ -ին, զրուցակիցները շեշտել են երկկողմանի ներդրումների ավելացման առավելությունները, որոնք աշխատատեղեր են ստեղծում ու խթանում երկու երկրների տնտեսությունների աճը։

Կողմերը նաեւ քննարկել են Կատարի ու արաբական հարեւանների հարաբերություններում շարունակվող ճգնաժամը հաղթահարելու ու ԱՄՆ տարածաշրջանային գործընկերների միասնականության վերականգնման անհրաժեշտությունը՝ կայունությանն աջակցելու ու Իրանի սպառնալիքին դիմակայելու նպատակով։

Դոնալդ Թրամփն ընդունել է Կատարի առաջխաղացումը փոխըմբռնման ու ահաբեկության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին երկկողմանի հուշագրի իրականացման հարցում ու շեշտել դիվանագիտական միջոցառումների անհրաժեշտությունը Էր Ռիադում հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որոնց նպատակն է դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը, ծայրահեղական գաղափարախոսության տարածումն ու պայքարել ահաբեկչական խմբերի դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կատար  


Վերնագիրի այլ պիտակները