Թրամփը որոշում է ընդունել Իրանի միջուկային գործարքի հարցով, սակայն դեռևս գաղտնի է պահում այն

09:50   21 Սեպտեմբեր 2017    258

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է ընդունել այն հարցով, թե ԱՄՆ-ը պե՞տք է արդյոք դուրս գա Իրանի միջուկային ծրագրին առնչվող գործարքից, սակայն դեռևս ոչ ոքի չի հայտնել այդ մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հատարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լրագրողների հետ նյույորքյան HiIlton Midtown հյուրանոցում հանդիպման ժամանակ։

«Նա այդ մասին ոչ ոքի չի ասել»,-նշել է Թիլերսոնը՝ պարզաբանելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է Թրամփին հայտնել ընդունած որոշման մասին, սակայն նա մերժել է։

Նա նշել է, որ Իրանը տեխնիկապես պահպանում է միջուկային ծրագրի սահմանափակման մասին համաձայնագրի դրույթները, սակայն Թիլերսոնի խոսքով՝ «վեցյակի» երկրներն ակնկալել են, որ համաձայնագրի ստորագրման արդյունքում լարվածությունը տարածաշրջանում կթուլանա։

«Ցավոք սրտի, համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես, մենք տեսանք ինչ ասես, սակայն ոչ խաղաղ և կայուն տարածաշրջան»։ Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցության, Եմենում և Իրաքում իրադրության վրա ազդելու, ինչպես նաև Պարսից ծովում ԱՄՆ ռազմածովային նավերի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ    


Վերնագիրի այլ պիտակները