Լավրովը խոսել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

10:01   21 Սեպտեմբեր 2017    276

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ТАСС և Associated Press գործակալություններին տված հարցազրույցում խոսել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին: հարցազրույցը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք լրացուցիչ հանդիպման հնարավորություն կունենան, եթե երկու նախագահներն էլ մասնակցեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական միության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերին՝ Վիետնամում: Վստահ եմ, եթե երկու առաջնորդները հայտնվեն նույն վայրում, նույն ժամանակ, շատ օգտակար հանդիպում կարող է լինել»,- ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ երկրների միջև երկկողմ հարաբերությունների և ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պուտին   Թրամփ   ՌԴ   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները