Մերկելի համար ընդունելի չէ ԿԺԴՀ-ն ոչնչացնելու մասին Թրամփի հայտարարությունը

10:10   21 Սեպտեմբեր 2017    146

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա հայտարարության համար, ըստ որի՝ նա պատրաստ է լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

Այդ կապակցությամբ համապատասխան հայտարարություն Անգելա Մերկելն արել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինձ դուր չեն գալիս այդ կարգի հայտարարությունները: Իմ և Գերմանիայի կառավարության անունից պետք է ասեմ, որ ԿԺԴՀ-ի խնդրի ցանկացած ռազմական լուծում բացարձակապես անընդունելի է: Այդ խնդիրը պետք է կարգավորվի դիվաագիական ջանքերով: Ամբողջ վճռականությամբ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Ըստ իս՝ պատժամիջոցներն ու դրանց սաստակացումը հենց այն է, ինչ պետք է: Ինչ-որ այլ բան՝ արդեն սխալ է: Այդ պատճառով էլ մենք կտրականապես համաձայն չենք ԱՄՆ նախագահի հետ»,- ասել է Մերկելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   ԿԺԴՀ   Թրամփ   Գերմանիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները