Լոնդոնը սպառնացել է կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը

10:18   21 Սեպտեմբեր 2017    151

Մեծ Բրիտանիան կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը հրատապ չսկսի բարեփոխումները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է միջազգային զարգացման հարցերով բրիտանացի նախարար Փրիթի Փաթելը։

«Չնայած ՄԱԿ-ի նպատակներն ու հանձնարարությունները հանդիսանում են անժամկետ, կառուցվածքն ու համակարգը, որոնք մենք ունենք այսօր, չեն համապատասխանում այսօրվա իրողություններին՝անկայուն պետությունների խնդիրների, ահաբեկչության, ծայրահեղականության, անդրսահմանային հակամարտությունների և փոփոխվող կլիմայի սպառնալիքներին»,-ասել է Փաթելը՝ ելութ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը վերածվել է բազմաթիվ գործակալությունների, կազմակերպությունների՝ միլիարդների ծախսերով, ծրագրերով, սակայն ըստ այդմ՝ չափազանց փոքր համակարգվածությամբ։

Նա ընդգծել է, որ հաջորդ տարվանից սկսած ՄԱԿ-ի բրիտանական ֆինանսավորման մոտ 1/3-ը կախված կլինի բարեփոխումների առաջնային ուղղություններով ձեռք բերված արդյունքներից։

Մեծ Բրիտանիան այս տարի ՄԱԿ-ի ֆինանսավորմանն է հատկացրել 90 մլն ֆունտ, ինչպես նաև 2 մլրդ ֆունտ՝ կամավոր նվիրատվությունների տեսքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ՄԱԿ    


Վերնագիրի այլ պիտակները