Լավրովը և Պորոշենկոն փոխադարձաբար «հարգալից» են եղել միմյանց նկատմամբ

10:19   21 Սեպտեմբեր 2017    81

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվը խաղաղապահների հարցով ՄԱԿ ԱԽ նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ բացակայել է դահլիճւից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, Պորոշենկոյի ելույթի ժամանակ ՌԴ պատվիրակությունը, ինչպես նաև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներակայացուցիչ Վասիլի Նեբենզյան գտնվել են դահլիճում:

Իր ելույթում Պորոշենկոն մասնավորապես հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը չի բարելավվում և կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ անհապաղ խաղաղապահներ ուղարկել Դոնբաս:

Ավելի ուշ, արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից առաջ, նիստի դահլիճը լքել է Պյոտր Պորոշենկոն: Քիչ անց նրան է հետևել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պորոշենկո   ՌԴ   ՄԱԿ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները