Նավթի համաշխարհային գները նվազում են

14:34   21 Սեպտեմբեր 2017    288

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 50,68 դոլարի։

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,20 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տնտեսություն   Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները