ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԴԱԻՇ-ը կտեղափոխվի Ասիա

10:25   21 Սեպտեմբեր 2017    66

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Известия»-ին, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության հարցերով ՄԱԿ Բյուրոյի ղեկավար Վլադիմիր Վորոնկովը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ունի լուրջ մտավախություն, որ Մերձավոր /Միջին/ Արեւելքում ԴԱԻՇ պարտությունից հետո, ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները կտեղափոխվեն Ասիա:

«Նման սպառնալիք կա: Անվտանգության խորհուրդը արդեն իսկ ֆիքսել է, որ ԴԱԻՇ ահաբեկիչները սկսել են ակտիվանալ սահմանային գոտիներում, Իրաքում կրած պարտությունից հետո, եւ փորձում են այլ պետություններ անցնել: Հենց սրա կանխարգելումն է, որ այսօր ՄԱԿ հակաահաբեկչական ռազմավարության առնացքային հարցերից մեկն է հանդիսանում», -ասել է Վորոնկովը:

Նշենք, որ ավելի վաղ եւ ռուսական եւ արեւմտյան փորձագետներն ու պաշտոնյաները ահազանգել էին, որ ԴԱԻՇ-ը իր մարդուժն ու ֆինանսական միջոցները փորձում է դուրս հանել Իրաքից եւ Սիրիայից եւ անցնել պարտիզանական պատերազմի ռազմավարությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   ԴԱԻՇ   Ասիա  


Վերնագիրի այլ պիտակները