Ինչպե՞ս կարող է Հայաստանը Թուրքմենստանից գազ ներկրել

10:35   21 Սեպտեմբեր 2017    505

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

-Պարո՛ն Կոլերով, Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու մասին: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

-Ցանկացած խոսակցություն Թուրքմենստանից գազի ներկրման մասին, որը կարող է հասնել Կովկաս, ոչ միայն տեսական, այլ նաեւ սիմվոլիկ խոսակցություն է: Դա մի քանի պատճառներ ունի: Նախ Թուրքմենստանից գազի ներկրման մասին խոսում են միայն երկու վայրում` Ադրբեջան եւ ԵՄ: Կարող ենք ենթադրել, որ Հայաստանը խոսելով Թուրքմենստանից Կովկաս գազի ներկրման մասին, իհարկե, չի միանում Ադրբեջանին, այլ ԵՄ-ի տեսակետին: Երկրորդ` գազի ներկրման համար այլ ճանապարհ, բացի Ադրբեջան պետության տարածքով, չկա:

-Իսկ Իրա՞նը: Հայաստանը դիտարկում է հենց այդ տարբերակը:

-Իրանի տարածքով թուրքմենական գազի տրանզիտի մասին որեւէ նախագիծ չկա եւ երբեք էլ չի եղել: Իրանը Թուրքմենստանից գազ ստանում է երկրի հյուսիսային հատվածում, սակայն իր կարիքների համար, ուղղակի իրեն ավելի մոտ եւ հարմար է այդպես: Թուրքմենստանից գազի ներկրման բոլոր պայմանագրերը նախատեսված են Կասպից ծովով: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Թուրքմենստան    


Վերնագիրի այլ պիտակները