Սինձո Աբե․ Հիմա երկխոսելու ժամանակը չէ

10:38   21 Սեպտեմբեր 2017    212

Երկրները պետք է միավորվեն՝ պատժամիջոցների իրականացումն ապահովելու ու Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրերից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն Նյու Յորքի ֆոնդային բորսայում ներդրողների ժողովի ժամանակ։

«Հիմա երկխոսելու ժամանակը չէ։ Հիմա ճնշում գործադրելու ժամանակն է»,- ասել է Աբեն։ «Մենք չենք կարող բավարարված լինել նրանով, որ ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ է հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ։ Հիմա կարեւոր է իրականացնել պատժամիջոցները առանց որեւէ բացթողումների, ու դա պահանջում է սերտ համագոծակցություն Չինաստանի ու Ռուսաստանի հետ»,- նշել է Աբեն՝ հավելելով, որ դիվանագիտական ջանքերը ձախողվել են։ «Երկխոսությունը հանուն երկխոսության անիմաստ է»,- ասել է Աբեն ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինձո-Աբեն   Փհենյան   Հս.Կորեա   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները