«Ելք»-ի` Սփյուռք համաժողովին չմասնակցելու հրահանգն իջեցրել է անձամբ Սարգսյանը

10:41   21 Սեպտեմբեր 2017    321

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ժամանակ-ին, «Ելք» խմբակցությունն, ի տարբերություն Հայաստան-Սփյուռք համաժողովի, հրավիրվել է այսօրվա՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ «Ելք»-ում որոշում չեն կայացրել՝ պատգամավորներն ազատ են մասնակցության հարցում։

Մեզ հայտնի է դարձել, սակայն, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չհրավիրելու հրահանգը տվել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ այդպիսով իր վրդովմունքը հայտնելով անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրված Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի վերաբերյալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Ելք  


Վերնագիրի այլ պիտակները