Աֆղանստանում Թրամփի ռազմավարությունը կարող է արդյունավետ լինել. Աշրաֆ Գան

10:45   21 Սեպտեմբեր 2017    167

Աֆղանստանոմ պատերազմում հաղթելու՝ Թրամփի ռազմավարությունը արդյունավետ կլինի այն հարցերում, որոնցում նախորդը պարտություն է կրել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, նշելով, որ աֆղանյան բանակն ավելի է ուժեղացել։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման «Աֆղանստանում գործընկերներ չի ունեցել»։ Դրանով իսկ Գանին անուղղակիորեն քննադատել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզային, որը հաճախ է անտեսել ԱՄՆ քաղաքականությունն ու միջազգային զինված ուժերը։ «Նախագահ Թրամփը ոչ թե ընդամենը մեկ մարդ է, այլ Աֆղանստանում գործընկերների թիմ»,- ասել է Գանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Թրամփ   նախագահ   Աշրաֆ-Գան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները