Հայաստանի կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում

10:47   21 Սեպտեմբեր 2017    392

Հայաստանի կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։

Մասնավորապես՝ վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ Հայաստանի ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն։ Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են 40-50 հազար դրամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները