Հանցագործությունն իրականացնողներից մեկն էլ Հայաստանի ներկա նախագահն է. Նախագահ

11:07   21 Սեպտեմբեր 2017    442

Հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներին՝ Ադրբեջանի տարածքների օկուպացումը շարունակող Հայաստանի դեմ պետք է միջազգային պատժամիջոցներ սահմանվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նիստում իր ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իլհամ Ալիեւը նշել է, թե պետք է մեխանիզմներ ստեղծվեն, որոնք կապահովեն ՄԱԿ-ի բանաձեւերի իրագործումը, որովհետեւ Հայաստանն արդեն 24 տարի անտեսում է դրանք, երբ որպես կանոն ՄԱԿ-ի բանաձեւերն իրականություն են դառնում մի քանի օրվա ընթացքում:

«Սա երկակի ստանդարտ է եւ սա անընդունելի է: Հայաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ պետք է սահմանվեն: ՄԱԿ-ում կարեւոր ռեֆորմներից մեկը պետք է դառնա ԱԽ բանաձեւերի կյանքի կոչման մեխանիզմների մշակումը»,- ասել է Նախագահ:

Նախագահը նշել է 25 տարի Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղն ու 7 շրջանները օկուպացնելու, Խոջալուի զեղասպանության, Զահրայի մահվան մասին եւ վերջինի մասով հավելել՝ այդ հանցագործությունն իրականացնողներից մեկն էլ Հայաստանի ներկա նախագահն է:

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Հայաստանը ԼՂ-ում ստատուս քվոն պահպանելու նպատակով ամեն ինչ անում է սուբստանտիվ բանակցությունները տապալելու համար: Նախագահը հավելել է, թե Ադրբեջանը հակված է խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմքով, համապատասխան ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Ադրբեջան   ՄԱԿ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները