Թիլերսոնը չի կարծում, որ ԿԺԴՀ-ի հետ կարելի է համաձայնության հասնել

11:11   21 Սեպտեմբեր 2017    222

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի կարծում, որ ԿԺԴՀ-ի հետ կարելի է համաձայնության հասնել, ինչպես Իրանի դեպքում:

«Դրանք շատ տարբեր հանգամանքներ են, որոնք կլինեին համատեքստ և ուրվագիծ Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության համար, և շատ գործոններ, որոնք չի կարելի կիրառել երկու երկրների համար… Իրավիճակը տարբերվում է»,- հայտարարել է Թիլերսոնը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընդ որում՝ նա խոստովանել է, որ երկու դեպքում սպառնալիքը միանման է՝ միջուկային զենքի հայտնվելը:

Նշենք, որ Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) միջև պատմական միջուկային համաձայնագրի կնքումից ավելի քան 2 տարի անց հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում բարձրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն Իրանի նախագահ Հասան Ռոհանին թեման փակված է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   ԿԺԴՀ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները