Ջասթին Տրյուդոն ԱՄՀ-ի ղեկավարի հետ հանդիպմանն է ներկայացել տարօրինակ գուլպաներով. Լուսանկարներ

11:44   21 Սեպտեմբեր 2017    329

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, որը համարվում է աշխարհի ամենաոճային քաղաքական գործիչներից մեկը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստին Լագարդի հետ հանդիպմանը ներկայացել է տարօրինակ գուլպաներով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին, 45-ամյա վարչապետը կրել է «Աստղային պատերազմներ» կինոպատման ամենահայտնի հերոսներից մեկի՝ այլմոլորակային Չուբակայի պատկերով գուլպաներ, որոնք առանց կաշկանդվելու ցուցադրել է:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Տրյուդոն պաշտոնական հանդիպմանն ինքնատիպ գուլպաներով է ներկայանում: Ավելի վաղ տարբեր միջոցառումների նա կրել էր Կանադայի, ԼԳԲՏ համայնքի դրոշների պատկերներով գուլպաներ:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ջասթին-Տրյուդո   ԱՄՀ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները