Նախորդ տարիների համեմատ՝ գործազուրկների թիվն ավելացել է

11:46   21 Սեպտեմբեր 2017    236

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցել է վերջին երեք տարիների ընթացքում գրանցված բոլոր ցուցանիշները։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱՎԾ պաշտոնական տվյալներից, այս տարի գործազրկության մակարդակը հասել է 19%-ի։ Նախորդ տարի այն 18% էր կազմում։ Իսկ 2014 թ. գործազրկության մակարդակը կազմել է 17,6%, 2015-ին՝ 18,5%։ Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գործազուրկների պաշտոնական թվին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում այսօր պաշտոնապես 228,4 հազար մարդ գործազուրկ է։

Նախորդ տարիների համեմատ գործազուրկների թիվը ևս ավելացել է։ Այդ ցուցանիշը 2016-ին կազմել է 221,5, 2015-֊ին՝ 243,7, իսկ 2014-ին՝ 242,1 հազար մարդ։ Համեմատելով նախորդ եւ այս տարվա ցուցանիշները, պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գործազուրկների թիվը շուրջ 7000-ով ավելացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները