Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի

12:02   21 Սեպտեմբեր 2017    293

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. վերջին տվյալներով` 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 237 մարդ:

Մեխիկոյում փլուզված դպրոցներից մեկի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել ողջ մնացած 12-ամյա աղջկա: Նա հայտնել է, որ մոտակայքում կա ևս երկու դպրոցական, սակայն չի կարող ասել՝ նրանք ողջ են, թե ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները