Մենք կարող ենք մտածել ՌԴ-ից անգամ C-600 համակարգերի գնման մասին. Էրդողան

12:08   21 Սեպտեմբեր 2017    307

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների ու Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտածել նույնիսկ C-500 և անգամ C-600 համակարգերի գնման մասին:

«Մի կողմ դնեմ C-400-ը, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ անգամ միջուկային զենք ունեն: Որևէ մեկը նրանց ասո՞ւմ է, որ նրանք թողնեն դրանք, ո՛չ, չի՛ ասում: Եթե մենք չենք կարող մեզ անհրաժեշտ զենքը գնել ՆԱՏՕ-ից՝ մենք մեր պաշտպանության խնդիրն ինչ-որ կերպ պետք է լուծենք ի վերջո: Եթե անմիջապես մեր հարևան Սիրիայի ձեռքում կա այդ զենքը, ես՝ որպես Թուրքիայի նախագահ, կարող եմ մտածել նույնիսկ C-500 և անգամ C-600 գնելու մասին: Սրանք քայլեր են, որոնք մենք պետք է կատարենք մեզ պաշտպանելու համար», - ասել է Էրդողանը:

Անդրադառնալով ռուս-թուրքական ճգնաժամին՝ Էրդողանն այն համարել է ամբողջովին հաղթահարված և հավելել, այսօր պատրաստվում է ընթրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Կընթրենք, կխոսենք Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից, նաև՝ C-400-ի շուրջ որոշ հարցեր կքննարկենք: Ռուսաստանի հետ կարճաժամկետ մի լարվածություն ապրեցինք: Ռուսաստանը մեզանից 2-2.5 ժամ հեռավորության վրա է, այժմ եղած տնտեսական կորուստները լրացնելու համար երկու կողմերն էլ ինտենսիվ աշխատում են», - ասել է Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Էրդողան   Թուրքիա   նախագահ   Նյու-Յորք   C-500   C-600  


Վերնագիրի այլ պիտակները