Նախապատրաստում ենք համահայկական ընդվզում. Զարուհի Փոստանջյան

12:21   21 Սեպտեմբեր 2017    633

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր կուսակիցների հետ Եռաբլուրում էր:

Նա հանդես եկավ ուղերձով և հայտարարեց՝ առաջիկայում նախապատրաստում են համահայկական ընդվզում:

«Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտնում այս ապօրինի իշխանություններին»,-հայտարարեց Փոստանջյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն քննարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավակնում է շարունակել վարչապետի պաշտոնին մնալ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեր համար կարևոր չէ Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է, կամ մեկ այլ անձ, որ կարող լինել Տիգրան անունով՝ ՀՀԿ-ից:

Մեզ համար կարևոր է, որ այն վերնախավը, որ այս 25 տարիներին գործել է՝ երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է: Գտնում ենք, որ անունները, եթե փոխվում են, դրանից ոչինչ չի փոխվելու, մենք գտնում ենք, որ պետք է ապամոնտաժենք այս ողջ համակարգը և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարուհի-Փոստանջյան   «Երկիր-ծիրանի»   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները