Մոսկվայում տասնյակ ներգաղթյալներ են ձերբակալվել. VIDEO

12:33   21 Սեպտեմբեր 2017    313

ՌԴ մայրաքաղաքում` «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ, չորեքշաբթի երեկոյան ներգաղթյալների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ավելի քան 50 մարդ է ձերբակալվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի: Սակայն kp.ru-ն ԱՊՀ ներգաղթյալների ֆեդերացիայի նախագահին հղումով հայտնում է մոտ 250 ձերբակալվածի մասին։

Ծեծկռտուքի պատճառը, եղել է այն, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնում բեռնակիր աշխատող ներգաղթյալի:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բեռնակիրը տաջիկ է եղել:

«Կոնֆլիկտի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ պարզաբանումների համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները