Դուտերտեն խոստացել է սպանել որդուն

12:44   21 Սեպտեմբեր 2017    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Life-ին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի որդուն՝ 42-ամյա Պաոլո Դուտերտեին կասկածում են չինական մաֆիայի հետ համագործակցելու մեջ։

Ընդդիմադիր ֆիլիպինցի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ պետության ղեկավարի որդին օգնել է մետամֆիտամին ներմուծել երկիր։ Ռոդրիգո Դուտերտեն պահանջել է ապացույցներ ներկայացնել, սակայն միաժամանակ խոստացել է կարգադրել սպանել իր տղային, եթե այդ տեղեկությունը հաստատվի։

«Եթե իմ երեխաները կապ ունենան թմրանյութերի հետ, սպանե՛ք նրանց, որպեսզի մարդիկ խոսելու բան չունենան։ Ես Պոլոյին ասել եմ, որ եթե քեզ բռնեն, ես կհրամայեմ սպանել քեզ եւ կպաշտպանեմ ոստիկանությանը»,– ասել է Ֆիլիպինների նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ   նախագահ   Ռոդրիգո-Դուտերտ  


Վերնագիրի այլ պիտակները