Արտգործնախարարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեից

12:56   21 Սեպտեմբեր 2017    204

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ-Ջաաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել, որով կոչ են արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից:

«Նախարարները վճռական հանձնառություն են հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը և մտահոգություն հայտնել, որ հանրաքվեն մեծ վտանգի տակ է դնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները, հակասահմանադրակն է և կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրել: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական շրջանի ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել հանրաքվեի անցկացումից, և համաձայնել են այդ առնչությամբ քննարկել համակարգված պատասխան քայլերի ընդունման հարցը»,- ասված է հայտարարությունում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Իրան   Թուրքիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները