Միջադեպ Եռաբլուրում. «Իրա տունը քնած ուտում-խմում ա, ես իմ երեխու հետ փողոցում եմ»

13:00   21 Սեպտեմբեր 2017    598

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ Եռաբլուրում միջադեպ եղավ: Սարգսյանը փորձում էր նստել մեքենան եւ հեռանալ, երկու կանայք փորձեցին մոտենալ:

Անվտանգության աշխատողները թույլ չտվեցին, բռնել էին ձեռքերից, կանայք էլ սկսեցին բարձր բղավել.

«Մարդասպաններ, հանցագործներ: Իրա տունը քնած ուտում-խմում ա, ես իմ երեխու հետ փողոցում եմ մնացել, հանցագործնե՜ր: Հայ ժողովուրդ, կանգնեք մեր կողքը, ստեղ ղեկավարություն չկա՜, ես տուն չունեմ»:





Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները