Բեռլինում գրաֆիտիի թանգարան է բացվել. Լուսանկարներ. VIDEO

13:05   21 Սեպտեմբեր 2017    198

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Stern-ին, Բեռլինի Շյոնեբերգ թաղամասում բացվել է գրաֆիտիի՝ փողոցային արվեստի թանգարանը (Urban Nation: Museum for Urban Contemporary Art):

Թանգարանի բացման արարողության ժամանակ ներկայացվել է հայտնի փողոցային նկարիչների, այդ թվում՝ բրիտանացի Բենքսիի, ամերիկացի Շեպարդ Ֆեյրիի, ֆրանսիացի Blek le Rat-ի և այլ հայտնի նկարիչների ավելի քան 100 աշխատանք:

«Urban Contemporary Art-ը փողոցում տեղի ունեցածի հետևողական շարունակությունն է: Կարծում եմ՝ այս շենքը մի արխիվ է, որն իրոք փորձում է պատմություն ներկայացնել: Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ և տարատեսակ գրաֆիտիներով. ամբողջ քաղաքում կարելի է տեսնել դրանք, այդ թվում՝ Բեռլինի պատի պահպանված մասերում: Թանգարանը ներկայացնում է տեղի և միջազգային 150 փողոցային նկարչի աշխատանքներ», - թանգարանի բացման արարողության ժամանակ ասել է տնօրեն Յաշա Յանգը:

Նրա խոսքով՝ դրսում պատերը նկարազարդելը դեռևս ապօրինի է, ահա թե ինչու թանգարանը նկարիչներին ինքնաարտահայտվելու և ցուցադրվելու հնարավորություն է ընձեռում:








Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները