Հյուսիսկորեացի դիվանագետներն չեն վճարել 156 հազար դոլարի տուգանք

13:13   21 Սեպտեմբեր 2017    214

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով NBC-ին, Հյուսիսկորեացի դիվանագետները չեն վճարել ավելի քան 156 հազար դոլարի տուգանքները, որոնք սահմանվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի մոտ կայանման կանոնների խախտման համար։

Տուգանքնեը կուտակվել են 27 տարում։ Չվճարված են մնում ավելի քան 1000 տուգանքներ։

Տուգանքները չի վճարում ոչ միայն Հյուսիսային Կորեան, այլև այլ պետություններ, որոնք միասին պարտք են ավելի քան 16 մլն դոլար։ Այդ երկրների թվում են մասնավորապես Իրանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Սիրիան։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի քարտուղար Չոն Չոն հայտարարել է, որ այդ տեղելությունը չի համապատասխանում իրականությանը։ Դիվանագետը նշել է, որ երեք չվճարված տուգանքներից հետո Նյու Յորքի իշխանությունները թույլ չեն տալիս օգտվել դիվանագետների համար անվճար կայանատեղիներից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   դիվանագետներ   Նյու-Յորք   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները