Դատախազը հայց է ներկայացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման դեմ

14:15   21 Սեպտեմբեր 2017    352

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Քալիֆորնիայի նահանգապետ Խավյեր Բեսերան չորեքշաբթի հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված պատի շինարարության դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին։

Դատախազության կայքում նշված է, որ հայցում նախագահին մեղադրում են ամերիկյան սահմանադրության խախտման, շրջակա միջավայրի պահպանման մասին օրենքները չկատարելու,նաեւ այն բանի համար, որ նա հիմք է ընդունել դաշնային նորմեր, որոնք թույլ չեն տալիս իրականացնել նման նախագծեր։

Հաղորդագրութան մեջ նշված է, որ դատախազի կարծիքով պատի շինարարությունն օրինական չէ, մասնավորապես որովհետեւ ԱՄՆ ՆԳՆ-ն չի կատարել շրջակա միջավայրի պահպանման մասին մի շարք օրենքների պահանջները։

Բացի այդ, ինչպես ենթադրում է Բեսերան, խոսքը ԱՄՆ սահմանադրության 10-րդ փոփոխության մասին է։ Դրանում ասվում է, որ լիազորությունները, որոնք սահմանադրությունը չի դասում Միացյալ Նահանգների իրավազորությանը, մնում են առանձին նահանգների իրավազորության տիրույթում։

Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համար։ Անցած շաբաթ նա հայտնել է, որ շինարարությունն արդեն սկսվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա   ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները