Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար. Պորոշենկո

13:21   21 Սեպտեմբեր 2017    93

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իրենք այսօր ունեն բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեկուկես տարի առաջ Ուկրաինայի տնտեսական վիճակն այնպիսին էր, որ մենք չէինք էլ կարող մեզ թույլ տալ երազել մակրոտնտեսական կայունացման մասին: Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն Ուկրաինայի տնտեսության վերականգնման մասին խոսելու համար», - ասել է Պորոշենկոն:

Նա հավելել է, որ ոչ մի երկիր չի կարող կայուն զարգացման հասնել՝ առանց խաղաղության ու անվտանգության ապահովման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Պորոշենկո    


Վերնագիրի այլ պիտակները