Գերմանիան Իրանի շուրջ միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում

16:49   21 Սեպտեմբեր 2017    252

Բեռլինն ունի բոլոր հիմքերը չխզել ու սպառնալիքի տակ չդնել Իրանի մասին համաձայնագրի իրականացումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ՄԱԿ ԳԱ շրջանակում «վեցյակի» ձեւաչափում իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ունենք բոլոր հիմքերը սպառնալիք չստեղծելու Իրանի հետ համաձայնագրի համար ու իհարկե չխզելու այն՝ ոչ հիմա, ոչ ապագայում»,- մեջբերել է ՆԳՆ մամուլի ծառայությունը Գաբրիելին։

Նախարարը նշել է, որ վերջին երկու տարիներին հասկանալի է դարձել, որ համաձայնագիրը գործում է, քանի որ բոլոր կողմերը՝ այդ թվում իրանցիները պահպանել են իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել էին «միջուկային գործարքի» շրջանակում, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ում ԻՄԾ-ի նկատմամբ վերահսկողուիթյան մեխանիզմների մասով։

«Ամերիկացիներն իրավացի են այն հարցում, որ Իրանն այսօր էլ է կառուցողական դեր կատարում Մերձավոր ու Միջին արեւելքում, Եմենից սկսած մինչեւ Լիբանան․․․ Այս մասին պետք է խոսել, մենք պետք է դիտարկենք դա, բայց ոչ միջուկային զինաթափման մասին գործող տարածաշրջանային համաձայնագրի շրջանակում»,- հավելել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները