Պատգամավոր. Ղարաբաղի մասին Սարգսյանի արտահայտությունները անհեթեթ ու անիմաստ են

14:49   21 Սեպտեմբեր 2017    305

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության մասին Սերժ Սարգսյանի արտահայտությունները անհեթեթ ու անիմաստ են, ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Էլման Մամեդովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ում գիտեն այն մասին, որ Սարգսյանը հանցագործ է։

«Նա դաշտային հրամանատար է, որը անմիջական մասնակցություն է ունեցել Խոջալուի ցեղասպանությանը։ Կազմակերպությունը տեղեկացված է նաև ՄԱԿ-ին անդամագրվելու ժամանակ Ադրբեջանի տարածքների մակերեսի մասին։ Այսինքն այս փաստերի դեմ՝ ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանի ասած անիմաստ արտահայտությունը ոչ մի իրավական հիմք չունի։ Նրա կողմից ողջ հնչեցվածը՝ զրպարտություն է։ ՄԱԿ-ի ղեկավարությանը հայտնի է այն մասին, որ նա անձամբ խոստովանել է հայերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան և, որ առկա են այդ տարածքներից հայկական զորքերի անվերապահ դուրս բերման մասին կառույցի չորս բանաձևերը։

Նրանք պարտավոր ե Սարգսյանին հարցնել. Ինչու՞ Հայաստանը չի կատարում այդ բանաձևերը և ի՞նչ գործ ունեն Ադրբեջանի տարածքներում Հայաստանի զորքերը։ Սարգսյանը, առանց ամաչելու, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է ադրբեջանական տարածքներում հայկական նոր պետություն ստեղծելու ցանկության մասին։ Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի նախագահի այդ զառանցանքները կգնահատվեն ՄԱԿ-ի ղեկավարության կողմից»,- ասել է Մամեդովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Էլման-Մամեդով  


Վերնագիրի այլ պիտակները