Պենտագոնն Աֆղանստանին մատակարարել է UH-60 Black Hawk տեսակի առաջին 2 ուղղաթիռները

15:03   21 Սեպտեմբեր 2017    213

Պենտագոնը Աֆղանստանին մատակարարել է UH-60 Black Hawk տեսակի առաջին 2 ուղղաթիռները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Military Times–ը՝ վկայակոչելով Աֆղանստանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ուիլյամ Սելվինին։

Նրա խոսքով՝ ուղղաթիռները Քանդագար են ուղղարկվել Ս-17 ռազմատրանսպորտային օդանավով։ Եվս 2 Black Hawk նույն ճանապարհով տեղ կհասնեն ավելի ուշ՝ այս շաբաթվա ընթացքում։

Այս 4 ուղղաթիռները նախատեսված են աֆղան օդաչուների վերապատրաստման համար, որոնք հիմա թռչում են ռուսական Մի–17 ուղղաթիռներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան   UH-60-Black-Hawk  


Վերնագիրի այլ պիտակները