Թրամփն ու Էրդողանը հայտարարել են Իրաքում հանրաքվեի լուրջ հետևանքների մասին

09:28   22 Սեպտեմբեր 2017    606

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են հանդես եկել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին։

Նրանք նաև նախազգուշացրել են դրա անցկացման դեպքում լուրջ հետևանքների մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ Նյու Յորքում առաջնորդների հանդիպման արդյունքներով։

«Առաջնորդները հաստատել են, որ մերժում են սեպտեմբերի 25-ին ծրագրված Քրդստանի տարածաշրջանային կառավարության հանրաքվեն»,-ասվում է հաղորդագրությունում։

Սպիտակ տանը նաև նշել են, որ «եթե հանրաքվեն կայանա, դա կունենա լուրջ հետևանքներ»։ Նրանք կոչ են արել Քրդստանի առաջնորդներին լայն քննարկում սկսել։

«ԱՄՆ-ը և Թուրքիան պատրաստ են ընդունել և աջակցել այդ գործընթացին»,-նշվում է հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Էրդողան    


Վերնագիրի այլ պիտակները