Հրապարակվել է՝ զորավարժությունների մարտական հրաձգության փուլի տեսանյութը

09:52   22 Սեպտեմբեր 2017    185

Հրապարակվել է՝ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ զորավարժությունների մարտական հրաձգության փուլի տեսանյութը։

Hayatsk.info-ն առաջարկում է այդ կադրերը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշենք, որ լայնածավալ զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի պլանի համաձայն՝ կայացել է մարտական հրաձգության փուլը։

Պլանի համաձայն, տվյալ փուլում հրետանին, հակաօդային պաշտպանության միջոցները, ավիացիան, ինչպես նաև մյուս միավորումները կատարել են՝ նոր զենքի և ռազմական տեխնիկայի կիրառմամբ ուսումնամարտական խնդիրները։

Բարդ լեռնային ռելիևֆի, ռադիոէլկտրոնային իրավիճակի, ինչպես նաև տվյալ զորավարժությունների մտահաղացմամբ որոշված բացառիկ պայմաններում անցկացվող զորավարժությունների ընթացքում՝ զորքերը գործնականորեն կատարելագործել են՝ ժամանակակից համազորային գործողությունների անցկացման տարբեր մեթոդների կազմակերպման մշակման մեջ իրենց հմտությունները, ինչպես նաև իրագործվել են զորքերի և կառավարման համակարգերի արդյունավետ փոխգործունեության կիրառումը։

Ստորաբաժանումների կողմից՝ ժամանակակից սարքավորումներով հագեցված տարբեր հրաձգարաններում և վարժարանային տեղամասերում կատարվել են մարտական հրաձգություններ և սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ՝ մանևրներ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները