Կիմ Չեն Ընը խոստացել է կրակի միջոցով «սանձել ԱՄՆ-ից խելքը կորցրած ծեր հիմարին»

10:04   22 Սեպտեմբեր 2017    103

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Հս. Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը խոստացել է կրակի միջոցով «սանձել ԱՄՆ-ից խելքը կորցրած ծեր հիմարին»:

Նա նշել է, որ Փհենյանը պատմության մեջ ամենախիստ միջոցները կձեռնարկի: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաստատել են, որ իր միջուկային ծրագիրը զարգացնելով՝ Հյուսիսային Կորեան ճիշտ ուղու վրա է:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Կորելի Ռի Յոնգ Հոն հայտարարել է, որ Փհենյանը քննարկում է Խաղաղ օվկիանոսի վրա ջրածնային ռումբի աննախադեպ փորձարկումների անցկացման հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   ԱՄՆ   Հս.Կորեա   ՄԱԿ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները